Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ բացարձակ արդարադատություն չենք կարող ունենալ. Գլխավոր դատախազ
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հույս ունի, որ կգան ժամանակներ, երբ դատարաններում դատախազներն ու փաստաբանները կխաղան շախմատ:
«Ինձ թվում է մենք պետք է հասնենք նրան, որ գնանք ու դատարաններում խաղանք շախմատ, այսինքն` ինտելեկտուալ խաղ, այլ ոչ թե անցնենք ուրիշ խաղերի մեջ», -այսօր Փաստաբանների պալատում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ դիմելով քննարկմանը ներկա ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Գլխավոր դատախազ Գոևրգ Կոստանյանին` հայտարարեց Զոհրաբյանը և հետաքրքրվեց, թե որպես մեղադրող կողմ, ինչպես է գլխավոր դատախզը վերաբերում հայեցակարգի նախագծում նշված երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմանը:
Կոստանյանն ի պատասխան նկատեց, որ Հայաստանի հասարակության շրջանում բարոյական պարտավորվածության զգացումը չափազանց բարձր է:
«Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ մեր հասարակությունն առայժմ պատրաստ չէ այդ ինստիտուտի ներդրմանը: Ժամանակ պետք է անցնի, որ մեր իրավագիտակցության մակարդակը բարձրանա այնքան, որ բարոյական կանոնները անձնական, սուբյեկտիվ պարտավորությունը ստորասդասվի հասարակական շահին», -հավելեց Գլխավոր դատախազը:
Նրա պնդմամբ, երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրմամբ բացարձակ արդարադատություն չենք կարող ունենալ: Հետևաբար, գլխավոր դատախազի խոսքով, այդ համակարգին անցնելը շատ վաղ է:
Սահամանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ևս «կատեգորիկ դեմ է» երդվյալ ատենակալների ինստիտուտին:
«Ես կատեգորիկ դեմ եմ, որ մեզ մոտ քննարկվի, ցանկացած քրեական գործի քննություն իրականացվի երդվյալների մասնակցությամբ: Մենք դա ֆինանսապես չենք կարող անել և ոչ էլ կհասնենք արդյունքի», -հավելեց ՍԴ նախագահը:
Հարակից հրապարակումներ`
Արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ. ՍԴ բարեփոխումների հայեցակարգի տեսլականը
Գագիկ Հարությունյանը ներկայիս դատական համակարգը համեմատում է քառակուսի անիվներով կառքի հետ
Հայաստանում մասնագիտացված զինվորական դատարան ստեղծելու անհրաժեշտություն կա. Գևորգ Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում