Լիսկայի եղբորորդու ծեծկռտուքի կապակցությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է
Ոստիկանության Գորիսի բաժնում իրականացված հետաքննության արդյունքում որոշվել է Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիման վրա մերժել Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա) եղբորորդու` Էյներ Խաչատրյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը: Այդ մասին Panorama.am-ը տեղեկանում է ոստիկանությունից:
Նշենք, որ քրդատ օրենսգրքի նշված հոդվածը սահմանում է` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:
Ավելի վաղ, ըստ պաշտոնական հաղորդագրության, Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր որդին` Էյներ Խաչատրյանը, ծեծել է երկու անձանց ու առևանգել նրանց: Ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Էյներ Խաչատրյանը մայիսի 25-ին` ժամը 23:00- սահմաններում ծեծի է ենթարկել Գոռ և Արթուր Հարությունյաններին: Վերջինները Գորիսում հայտնի Կուլակի որդիներն են:
Հարակից հրապարակումներ`
Լիսկայի հարազատի մասնակցությամբ միջադեպի գործով 3-րդ անձն է ներկայացել ոստիկանություն
Լիսկայի եղբոր որդին մարդկանց է ծեծել. Ոստիկանությունն այդ մասին ահազանգ է ստացել
Լիսկայի եղբոր որդին հայտնաբերվել է և ներկայացել ոստիկանություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան