Գիշերը կրակոցներ են հնչել Քանաքեռ-Զեյթունում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից երեկ գիշերը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել են փախուստի:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:
Ըստ «shamshyan.com»-ի, կրակոցներն արձակել է Քանաքեռ-Զեյթունի նախկին թաղապետ, այժմ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները