Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին ձերբակալվել է
Հունիսի 6-ին Երևանի Պ. Սևակի և Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակոցներ արձակելու կասկածանքով ձերբակալվել է Երևանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանի որդին` Սամվել Քոթանջյանը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական ու քննչական միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ` հունիսի 10-ին, ժամը 23.10-ին, բաժին է ներկայացել 1990 թ. ծնված Սամվել Ք.-ն և ներկայացրել առանց գործարանային համարի, 9 մմ տրամաչափի «Մակարով» տիպի ատրճանակն ու հայտարարել, որ հունիսի 6-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում նշված ատրճանակից մի քանի անգամ կրակել է օդ:
Ներկայացված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Սամվել Ք.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքին մասնակից մյուս անձանց ինքնությունները պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հունիսի 6-ին գիշերը Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Պ. Սևակի և Կ. Ուլնեցու փողոցների խաչմերուկում կրակում են, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից: Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 22.50-ին Կ. Ուլնեցու փողոցի թիվ 74 շենքի բակում, անհայտ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, դեռևս չպարզված անձը ատրճանակից մի քանի անգամ կրակել էր օդ, ինչից հետո վիճաբանողները դիմել էին փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 9 մմ տրամաչափի ատրճանակի 3 պարկուճ և 1 գնդակ: Հայտնաբերվածն ուղարկվել էր փորձաքննության:
Նախորդող հրապարակում`
Գիշերը կրակոցներ են հնչել Քանաքեռ-Զեյթունում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները