Ակցիա դատարանի դիմաց. Մեկնարկում է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը
«Ազատություն քաղբանտարկյալներին, ազատություն Վոլոդյա Ավետիսյանին, ազատություն Շանթ Հարությունյանին» բացականչություններով այս պահին Կենտրոն և Ներք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունենում, փոխանցում է Panorama.am-ի թղթակիցը:
Նկատենք, որ քիչ հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ մեկնարկելու է Շանթ Հարությունյանի և մյուսների գործով դատավարությունը:
Մեր թղթակիցը փոխանցում է, որ տարածքում ոստիկանության աննախադեպ քանակի ծառայողներ կան, ինչպես նաև դատական կարգադրիչներ: Տեղում են նաև Նախախորհրդարանի անդամները, ազատամարտիկներ ու տարբեր հասարակական գործիչներ:
Դատական նիստերի դահլիճ մուտք գործելու սահմանափակումները բարկացրել են դատարանի առջև հավաքված քաղաքացիներին, հասարակական գործիչներին: Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը հայտարարել է, որ հատուկ փակ դատավարություն են անցկացնում այս աղմկահարույց գործով:
Ըստ մեղադրական եզրակացության, Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Ալբերտ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս և 316-րդ հոդված 2-րդ մաս):
Ալեք Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Արմեն Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (Քր. Օր. 258-րդ հոդված, 3-րդ մաս կետ 1, 2):
Ավետիս Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Հայկ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, և առանց իրացնելու նպատակի` ապօրինի պահել է զգալի չափով հոգեմետ նյութ (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս և 258-րդ հոդված 1-ին մաս):
Լիպարիտ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Միսակ Առաքելյանին, որի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է խուլիգանություն (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 1-ին մաս):
Մկրտիչ Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս և 316-րդ հոդվածի 2-րդ մաս):
Սևակ Մնացականյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 3-րդ մաս, 1, 2 կետ):
Շահեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս): Շահեն Հարությունյանը, որն անչափահաս է, կալանավորված չէ:
Տիգրան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 3-րդ մաս, 1, 2 կետ):
Վահե Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրել (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս): և 316 2-րդ մաս:
Վարդան Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):