
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դիմաց կայանված մեքենաներից մեկի վրայից ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է: Այդ մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կ.-ն Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց բարձրացել է կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Դատարանի դիմաց հնչած կրակոցների հետևանքով ոստիկաններ են վիրավորվել
Դատարանի դիմաց կրակոցներ արձակած երիտասարդը բերման է ենթարկվել
Դատարանի մոտ կրակած երիտասարդը ձերբակալվել է
Դատարանի մոտ կրակոցներ արձակած Կյուրեղյանն ունի մարմնական վնասվածքներ. Դիտորդներ
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին