Աշոտ Սուքիասյանը արտահանձնվել է Հայաստան. Գլխավոր դատախազություն
«Օֆշորային» սկանդալի առանցքային դեմքերից մեկը` Աշոտ Սուքիասյանը հունիսի 19-ին Վրաստանից արտահանձնվել է Հայաստան: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են Գլխավոր դատախազության լրատվական ծառայությունից:
Նա այժմ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում է:
Ոստիկանության լրատվական ծառայությունից էլ տեղեկացնում են, որ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հունիսի 19-ին, ժամը 14.00-ին, Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1958 թ. ծնված Աշոտ Ս.-ին, որը 2013 թ. հունիսի 18-ից ոստիկանության ՔՀԳ վարչության կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /hանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)/, 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի /խարդախություն/ և 184 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի /գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով/ մեղադրանքներով:
Հիշեցնենք` Վրաստանի արդարադատության նախարարի կողմից հունիսի 3-ին որոշում էր կայացվել Աշոտ Սուքիասյանի հանձնումը թույլատրելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազությունը հանձնարարել էր ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությանը կազմակերպել Աշոտ Սուքիասյանի տեղափոխումը Հայաստանի Հանրապետություն:
ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող Ա.Սուքիասյանը Վրաստանի իրավապահ մարմինների կողմից հայտնաբերվել և ձերբակալվել էր դեռևս հունվարի 31-ին: Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով, ՀՀ գլխավոր դատախազությունը փետրվարի 3-ին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու միջնորդություն է ուղարկել Վրաստանի գլխավոր դատախազություն:
Թբիլիսիի քաղաքային դատարանի քրեական գործերով կոլեգիայի դատավորի որոշմամբ ապրիլի 15-ին. ամբողջովին բավարարել է Ա.Սուքիասյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու թույլատրելիության վերաբերյալ Վրաստանի գլխավոր դատախազության միջնորդությունը:
Հարակից հրապարակումներ`
Գլխավոր դատախազը` Աշոտ Սուքիասյանի արտահանձնման մասին
Գլխավոր դատախազությունը Վրաստանի իրավապահներին միջնորդություն է ներկայացրել Սուքիասյանին ձերբակալելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները