Իրավունք 10:25 24/06/2014

Ոստիկանությունը պատասխանում է Ռոբերտ Քոչարյանին

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` երթևեկության տուգանքներին ուղղված գնահատականներին:

-Պարոն Հովհաննիսյան, Ռոբերտ Քոչարյանը այսօրվա իր հարցազրույցում ի թիվս այլ ոլորտների անդրադարձել է տուգանքների «հայկական տարբերակին» նշելով, որ դրանք անհամադրելի են նվազագույն աշխատավարձի չափին և համեմատություն անելով եվրոպական երկրների հետ: 2-րդ նախագահի այս գնահատականի մասին ի՞նչ կասեք:

-Չնայած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի հատուկ մասի հոդվածներում տուգանքների չափերն ամրագրված են «սահմանված նվազագույն աշխատավարձի» որոշակի պատիկի չափով, այնուամենայնիվ իրավախախտումների, այդ թվում՝ Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար սահմանված տուգանքների և նվազագույն աշխատավարձի միջև ուղղակի կապ չկա, քանի որ՝ նախ տուգանքների համար որպես հաշվարկային նվազագույն աշխատավարձի չափ է ընդունված հազար դրամը, իսկ սահմանված իրական նվազագույն աշխատավարձը ներկայումս 45.000 (քառասունհինգ հազար) դրամ է, և հետո՝ տուգանքները սահմանվում են առաջին հերթին հաշվի առնելով տվյալ իրավախախտման հասարակական վտանգավորության աստիճանը, ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման մեջ տվյալ իրավախախտման չափաբաժինը, տվյալ իրավախախտման վիճակագրությունը (աճը կամ նվազումը), ինչպես նաև այլ գործոններ: Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է փաստել, որ տուգանքի չափը ոչ թե պետք է լինի այնքան, որ բոլորը (կամ՝ մեծամասնությունը) հնարավորություն ունենան խախտելու և վճարելու այն, այլ պետք է ունենա կանխարգելիչ նշանակություն, որպեսզի զերծ պահի երթևեկության մասնակիցներին իրավախախտումներ թույլ տալուց:

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե Հայաստանի Հանրապետությունում բարձր են տուգանքների չափերը, ապա պետք է նշել, որ վերջին անգամ Հայաստանի Հանրապետությունում տուգանքների չափերի զգալի բարձրացում տեղի է ունեցել 2007 թվականի մարտ ամսին (21.02.07թ. ՀՕ-73-Ն օրենք, ուժի մեջ է մտել 24.03.2007թ.); Ի դեպ, այդ և դրան նսխորդող ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձը կազմում էր ներկայիս աշխատավարձի կեսը, ուստի խախտումների համար նախատեսված տուգանքների միջին չափը տոկոսային հարաբերակցությամբ կազմում էր շատ ավելի մեծ թիվ, բայց միայն 2012 թվականին տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի տեղադրումից հետո, անհասկանալի պատճառներով սկսվեցին խոսակցություններ տուգանքների չափերի բարձր լինելու մասին, այն դեպքում, երբ, ըստ էության, բավականին կրճատվեց իրավախախտումների լատենտայնությունը, ինչն իր հերթին նպաստեց ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքների ծանրության աստիճանի, այսինքն՝ զոհերի թվի կրճատմանը: Միաժամանակ, առանձնահատուկ պետք է նշել, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերի տեղադրման և շահագործման արդյունքում բավականին բարձրացել է վարորդների իրավագիտակցությունն ու երթևեկության կուլտուրան:

Եվրոպական երկրներում սահմանված տուգանքների չափերի հետ կապված էլ հարկ է նշել, որ հենց նույն Գերմանիայում, որտեղ բնակավայրերում երթևեկության արագությունը սահմանված է 50 կմ/ժ (Հայաստանի Հանրապետությունում՝ 60 կմ/ժ), արագությունը գերազանցելու համար պատասխանատվություն կիրառելիս հաշվի է առնվում միայն արագաչափ սարքի հնարավոր սխալանքի չափը (որպես կանոն՝ 1 կմ/ժ), այսինքն ըստ էության պատասխանատվություն է առաջանում նույնիսկ 52 կմ/ժ արագությամբ երթևեկելու դեպքում՝ 15 եվրոյի չափով, այնինչ Հայաստանի Հանրապետությունում մինչև 10 կմ/ժ-ով գերազանցելու դեպքում վարչական պատասխանատվություն չի առաջանում: Իսկ զգալի չափով արագությունը գերազանցելու համար Գերմանիայում սահմանված է մինչև 680 եվրո, Իտալիայում՝ մոտ 3.200 եվրո, Իսպանիայում՝ 600 եվրո, Հունաստանում՝ 350 եվրո տուգանք, ինչն ամենևին էլ չի կազմում այդ երկրներում սահմանված նվազագույն աշխատավարձի 2.5-3 %-ը: Բացի այդ, եվրոպական երկրների մեծ մասում բացի տուգանքներից գործում է նաև տուգանային միավորների համակարգ, և համապատասխան քանակությամբ միավորներ հավաքելու դեպքում անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:

-Ի՞նչ կասեք նախկին նախագահի այն դիտարկման մասին, որ վճարվող միջոցների գերակշիռ մասը պետք է մտնի պետական կամ համայնքային բյուջե, այլ ոչ թե մասնավոր, ինչը նաև ընդդիմադիրների պահանջն է:

-Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար նշանակված տուգանքների գումարները, 2007 թվականից սկսած, ամբողջությամբ մուտքագրվում են Ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային ֆոնդ, և ծախսվում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված տարեկան նախահաշվի համաձայն՝ համակարգի տեխնիկական զարգացման, վերազինման, ծառայողների դրամական բավարարման, իսկ 2008 թվականից՝ նաև Երևան քաղաքում ճանապարհային երթևեկության կազմակերպման տեխնիկական միջոցների (լուսացույցներ, ճանապարհային նշաններ, գծանշումներ և այլն) տեղադրման, շահագործման և սպասարկման նպատակով:

Ինչ վերաբերում է արագաչափ սարքերի և տեսախցիկների տեղադրման հետ կապված մասնավոր ընկերության հետ կնքված գործարքին, ապա ի սկզբանե մրցույթը հայտարարվել է ապրանքներն ու ծառայությունները ապառիկ եղանակով ձեռք բերելու պայմանով՝ սահմանելով, որ մինչև պայմանագրի գնի (մոտ 5 մլրդ դրամ) ավարտը այդ սարքերի գործողության արդյունքում հավաքագարված տուգանքների գումարների 70 %-ը պետք է փոխանցվի մասնավոր ընկերությանը, իսկ պայմանագրի գնի վճարումից հետո, 2013 թ. նոյեմբերից, այդ համամասնությունը կազմում է 50-50 %, որի հաշվին մասնավոր ընկերությունը իրականացնույմ է համակարգի շահագործումը, ամբողջ տեխնիկական սպասարկումը, վերանորոգումը, վնասված սարքերի փոխարինումը և այլն:

Ներկայումս համակարգը շահագործող ընկերությունում աշխատում են մոտ 300 աշխատողներ: Մրցույթի հայտարարման պահին (2011 թվականին) այն հնարավոր խախտումների համար գանձված գումարը, որոնք պետք է արձանագրվեին այդ սարքերի միջոցով, կազմում էր տարեկան մոտ 180 մլն դրամը, ուստի պայմանագրով սահմանվեց համակարգի սպասարկման համար 25 տարի ժամանակահատված: Այնուամենայնիվ, ուզում ենք նշել, որ պայմանագրով սահմանված է, որ ցանկացած ժամանակ, երբ շուկայական գնի անկախ փորձաքննության արդյունքում պարզ կդառնա, որ պայմանագրի կատարման համար վճարվող գումարը 10 և ավելի տոկոսով գերազանցում է շուկայական գինը, ապա պատվիրատուն իրավունք ունի պահանջելու վերանայել պայմանագրով սահմանված տոկոսային հարաբերակցությունը: Այնպես որ, չի բացառվում, որ ապագայում պայմանագրով սահմանված 50-50 տոկոսային հարաբերակցությունը ևս փոփոխվի:

Նախորդող հրապարակում`

«Որոտան»-ի վաճառք, «կարմիր գծեր». Քոչարյանի հարցազրույցը «Yerkir.am»-ին

Թեմային առնչվող`

Տարոն Մարգարյանի արձագանքը Ռոբերտ Քոչարյանի`ավտոկայանատեղիների շուրջ դիտարկումներին. Tert.am



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:11
Ագրեսոր Ալիևը մարդկային վերաբերմունք է պահանջում
Ալիևը գնալով «ծաղկում» է։ Նույնիսկ Էրդողանը իրեն այդքան բացահայտ լկտի գնահատականներ թույլ չի տվել, որքան ալիևը՝ Արցախը պատերազմով ու...
Աղբյուր` Panorama.am
08:04
Երևանում «BMW»-ն բախվել էլեկտրական սյանը, կա տուժած
Հունվարի 8-ին, ժամը 02:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Չարբախ թաղամասից Հարավարևմտյան թաղամաս...
Աղբյուր` Panorama.am
23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}