Լյուքս Ստեփանյանի սպանության գործով նախաքննության արդյունքները գոհացրել են գլխավոր դատախազին
«Նոյեմբերյանի զորամասում 2013-ին սպանված շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի գործով նախաքննության արդյունքներից գոհ եմ: Ես այդ ժամանակ եղել եմ զինդատախազ, անձամբ իմ հսկողության տակ եմ պահել գործի ամբողջ ընթացքը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Նրա խոսքով, դեռևս նախաքննության սկզբնական փուլից հայտնի էր դեպքի ամբողջական պատկերը:
«Պաշտպանության կողմի հիմնական դիրքորոշումը և փաստարկները, որով վիճակվում էր մեղքի հիմնավորվածությունը, կայանում էր նրանում, որ ինքաձիգի ձգանը բավականին թույլ է եղել և դա հանգեցրել է պատահաբար կրակոցի: Այդ հարցի հետ կապված քննչական գործողություններ են կատարվել, դատաձգաբանական փորձաքննության արդյունքում հերքվել է այդ հանգամանքը:
Փորձագետը հստակ և միանշանակ պնդել է իր եզրակացության մեջ, որ ձգանը սեղմելու համար անհրաժեշտ է ֆիզիկական ուժի կիրառում, այնպիսի կիրառում, որ պատահականությունը բացառում է»,-ասաց գլխավոր դատախազը` պնդելով, որ մեղադրանքը հիմնավոր է, իսկ դատարանը կորոշի՝ արդարացնել, թե ոչ:
Գ. Կոստանյանը նաև նշեց, որ գոհ է դատաքննության արդյունքից. դատախազը կարողացել է հիմնավոր ներկայացնել մեղադրանքը հիմնավորող բոլոր փաստարկները:
Հիշեցնենք՝ ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:
Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:
Այս գործով մեղադրող դատախազը պահանջել էր դատարանից Դավիթ Խաչատրյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման` 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` (շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանությունը) և 112-րդ հոդվածի 1-ին մասով` (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը): Սակայն Խաչատրյանն ինքը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը և պնդում է, որ ինքը սպանելու մտադրություն չի ունեցել:
Նախորդող հրապարակումներ՝
Լյուքս Ստեփանյանի սպանության գործով մեղադրյալը բերանի կարերը չի քանդում
Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը կարել է բերանը
Ես սպանություն չեմ կատարել. Լյուքս Ստեփանյանի գործով մեղադրյալը հացադուլ է հայտարարել ու դիմել ՀՀ նախագահին
Լյուքս Ստեփանյանի սպանության գործ. «Դատավարության մասնակիցների անվտանգությունը չի ապահովվում»
Լյուքս Ստեփանյանի հոր ինքնասպանության փորձը կանխած դատական կարգադրիչները խրախուսվել են
Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանների մեքենան խափանվել է, նիստը` հետաձգվել
Հայտնի է Լյուքս Ստեփանյանի գործով նոր դատավորի անունը
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին