Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այդ մասին լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը Panorama.am-ին հաստատեց Հատուկ քննչական ծառայության մամլո խոսնակ Միքայել Ահարոնյանը:
Այլ հարցերի ՀՔԾ ներկայացուցիչը չպատասխանեց` հորդորելով դրանք ծառայությանն ուղղել գրավոր: Առայժմ ՀՔԾ-ն չի հայտնում, թե ինչ հիմքով և քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով է քրեական գործ հարուցվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան