
Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են. Հարուցվել է քրգործ
Հունիսի 12-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի առջևից ոստիկանություն բերման ենթարկված Հայկ Կյուրեղյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, տեղեկանում ենք ՀՔԾ-ից:
Քաղաքացի Հայկ Կյուրեղյանը, ըստ աղբյուրի, հաղորդում է տվել այն մասին, որ հունիսի 12-ին` ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի շենքի դիմաց օդամղիչ ատրճանակով կրակելուց հետո, ոստիկանության աշխատակիցներն իրեն բերման ենթարկելիս, ապա բաժնի վարչական շենքում իր նկատմամբ բռնություն են գործադրել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Կատարվում է նախաքննություն:
Հարակից հրապարակումներ`
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին