Սահմանադրական բարեփոխումների նպատակը մարդու իրավունքներն երաշխավորված դարձնելն է. Դավիթ Հարությունյան
Սահմանադրական բարեփոխումների բուն նպատակը մարդու իրավունքները երաշխավորված դարձնելն է: Այդ մասին այսօր Գավառում Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց Սահմաանդրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը:
«Թղթի վրա գրվածը պետք է երաշխավորել` հենց թղթի վրա ճշգրիտ նկարագրելով այն, ինչն ուզում ենք»-, հավելեց Հարությունյանը:
Անդրադառնալով Հայաստանի նախորդ Սահմանադրություններին, Հարությունյանն ասաց, որ առաջին Սահմանադրությունը թերի էր հանրապետության նախագահի գերլիազորությունների իմաստով: Առաջին Սահմանադրությունը, որն ընդունվեց 1995-ին, ըստ Հարությունյանի, իր խնդիրը կատարել է և դրանից տասը տարի անց այն դարձավ հետադիմական: Դրանից հետո անհարժեշություն է առաջացել 2005-ին իրականացնել Սահմանադրական բարեփոխումներ, որոնք «բավական լուրջ փոփոխություններ կատարեցին. նահանջ կատարվեց ուժեղ, կենտրոնացված պետությունից»:
Այնուամենայնիվ, ըստ Հարությունյանի, լուրջ բարեփոխումները երբևէ վերջնական չի կարելի համարել:
«Այսօր ժամանակն է մտածել նոր քայլի մասին»-, հայտարարեց Հանձնաժողովի անդամը:
Ինչ վերաբերում է կառավարման մոդելին, ապա Դավիթ Հարությունյանի խոսքով, հայեցակարգի նախագծում ընդամենը տարբերակներ են առաջարկվում, իսկ թե որին պետք է նախապատվություն տա Հայաստանը, կորոշի հանրությունը:
Նշենք, որ ՍԴ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները ՍԴ բարեփոխումների հայեցակարգի նախագծի քննարկումներն այս փուլում անցկացնում են Հայաստանի մարզերում. մինչ այդ հանձնաժողովի անդամները եղել էին, Արմավիրի, Արարատի ուԱրագածոտնի մարզերում:
Հարակից հրապարակումներ`
Գործող սահմանադրությամբ մարդու իրավունքներն ունեին միայն ամրագրված տեսք. Հրայր Թովմասյան
Դատական համակարգի անկատարության լուծման միջոցը Սահմանադրությունն է. Հրայր Թովմասյան
Վերին էշելոններում մարդիկ զգաստ են, բայց միջին օղակներում բորենիների համաստեղություն է. ՍԴ նախագահ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին