«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոն հետախուզվում է ՀՀ իրավապահների կողմից. Փաստինֆո
«ԱրմենՏել» ՓԲԸ-ի նախկին տնօրեն Իգոր Կլիմկոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Նա կասկածվում է մի քանի մլրդ դրամի ֆինանսական չարաշահումների մեջ: Մեր ունեցած տեղեկություններով, խոսքը 10-15 մլրդ ՀՀ դրամի մասին է, գրում է «Փաստինֆո»-ն:
Հիշեցնենք, 2009-ի ապրիլից ընկերության ղեկավարությունը ստանձնած Ի. Կլիմկոն 2013-ին սկզբին անսպասելիորեն ազատվեց աշխատանքից` չսպասելով անգամ իր աշխատանքային պայմանագրի ժամկետի ավարտին, որին ընդամենը մի քանի ամիս էր մնացել, և շտապ լքեց Հայաստանը: Հենց այդ ժամանակ էլ տեղեկություններ տարածվեցին, որ նա մեծ ֆինանսական չարաշահումներ է թույլ տվել, այդ պատճառով էլ հեռացվել է պաշտոնից: Այժմ արդեն այս տեղեկություները, կարծես թե, հաստատվում են:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: