Լևոն Հայրապետյանը կալանավորվեց. Դատարանը բավարարել է միջնորդությունը
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը: Մեծահարուստ գործարարը անազատության մեջ կմնա մինչև սեպտեմբերի 15-ը: Այս մասին գրում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` հավելելով, որ դատարանի մամլո խոսնակ Աննա Ֆադեևան լրատվամիջոցին տեղեկացրել է, որ դատարանը նաև որոշել է արգելանք դնել «Բաշնեֆթի» ակցիաների վրա, որի արժեքը կազմում է 300 մլն ռուբլի:
Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել է նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից:
Հիշեցնենք` հայազգի գործարարին ձերբակալել էին Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը: Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ:
Լուսանկարը` «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի
Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:
Լևոն Հայրապետյանը արմատներով Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Վանք գյուղից է, Ղարաբաղում հայտնի բարերար է, նրա ֆինանսական միջոցներով հայրենի գյուղում հիվանդանոց, դպրոց, մանկապարտեզ է կառուցվել, ճանապարհներ են նորոգվել:
Հարակից հրապարակումներ`
Լևոն Հայրապետյանին առաջադրված մեղադրանքը վերջնական չէ. Փաստաբան
Լևոն Հայրապետյանի եղբայրը քաղաքական հաշվեհարդար է համարում եղբոր ձերբակալությունը
Ձերբակալվել է գործարար Լևոն Հայրապետյանը
Լևոն Հայրապետյանի ձերբակալության և գործ հարուցելու հետևում քաղաքական պատվեր է կանգնած. Կոմանդոս
Լևոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել
Լրահոս
Տեսանյութեր
Էրդողանի հռետորաբանության մեջ կարող ենք տեսնել պանթյnւրքիզմի ամենացայտում երկու դրսևորում.Մելքոնյան