Վոլոդյա Ավետիսյանը դատապարտվեց վեց տարվա ազատազրկման
Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց վեց տարվա ազատազրկման դատապարտել պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանին, ինչպես նաև հօգուտ պետության նրանից բռնագանձել 2000 դոլարին համարժեք դրամ։
Հիշեցնենք` պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով կատարած հանցանքի համար` խոշոր չափերի խարդախություն: Գործով մեղադրող դատախազ Հենրիկ Պապիկյանը նախորդ դատական նիստում դատարանին միջնորդել էր ամբաստանյալին դատապարտել 6.6 տարի ժամկետով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները