Արմավիրի քաղաքապետի մեքենան պայթել է ականապատ տարածքում. ԱԻՆ
Արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական կենտրոնը նոր մանրամասներ է փոխանցում Քաշաթաղում տեղի ունեցած ականի պայթյունից: Ըստ աղբյուրի, հուլիսի 22-ին, ժամը 11.00-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 06.30-ին սահմաններում ԼՂՀ-ի Քաշաթաղի շրջանի Վաղազին գյուղում «Տոյոտա պրադո» ավտոմեքենան պայթել է ականապատ տարածքում:
Ըստ աղբյուրի, պայթյունի հետևանքով մեքենայի վարորդը տեղում զոհվել է, իսկ ուղևորներ Ռ. Խ.-ը, Ա. Բ.-ը և Գ. Ա.-ը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, այնուհետև ուղղաթիռով տեղափոխվել Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Նշենք, որ Երևան տեղափոխված տուժածներից մեկը Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է:
Հարակից հրապարակում`
Արցախում ականի պայթյունից վիրավորվել է Արմավիրի քաղաքապետը և ևս երկուսը. Կա զոհ