Ռեկտորի եղբոր դիակի վրա եղել են բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածք. մանրամասներ
Ոստիկանության լրատվական ծառայությունը նոր մանրամասներ է փոխանցում հուլիսի 24-ին Գյումրիի Մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության փաստի վերաբերյալ: Ըստ աղբյուրի, երեկ ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ է ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 50-ամյա Հարություն Գրիգորյանի դիակը:
Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Ոստիկանությունից Panorama.am-ին տեղեկացնում են, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 հոդվածների (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի մասի հատկանիշներով:
Հանգամանքները պարզվում են:
Ոստիկանության քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները