Ռեկտորի եղբոր աղմկահարույց սպանության մեջ կասկածվող ՌՈ պաշտոնյան ձերբակալված է
Գյումրու մանկավարժական համալսարանի ռեկտորի եղբոր` Հարություն Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը հուլիսի 27-ին ձերբակալվել է: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Մինչ այդ նա գտնվել է Վրաստանում, և երեկ Հայաստանի սահման մուտք գործելուն պես ներկայացել է իրավապահ մարմիններին:
Ավելի վաղ Panorama.am-ը, վկայակոչելով ոստիկանության լրատվական ծառայությունը, տեղեկացրել էր, որ հուլիսի 24-ին Գետք համայնքում, անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել է 50-ամյա Հարություն Գրիգորյանի դիակը: Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի և ձեռքի հատվածներում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էր 9 մմ տրամաչափի երկու գնդակ և հինգ կրակված պարկուճ:
Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 (սպանություն) և 235 հոդվածների (ապօրինի զենք պահելը) 1-ին մասի մասի հատկանիշներով:
Ըստ շրջանառվող վարկածների, սպանության պատճառը եղել է խանդը. Սպանվածը սիրային կապի մեջ է եղել պաշտոնյայի կնոջ հետ:
Այս առնչությամբ aravot.am-ի հարցին ի պատասխան Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը ասել էր. «Ես տարածված տեղեկությունների մասին որևէ մի բան չեմ կարող ասել: Քրեական գործի նախաքննության ընթացքում առաջ են քաշվել մի շարք վարկածներ, նաև հանցանքի կատարմանը հնարավոր առնչություն ունեցող մի շարք անձանց վերաբերյալ տվյալներ, բնականաբար նախաքննության արդյունքներով կպարզվի, թե ով է կատարել նշված հանցագործությունները»:
Հարակից հրապարակում`
Ռեկտորի եղբոր դիակի վրա եղել են բռնության հետքեր և հրազենային 4 վնասվածք. մանրամասներ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները