Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանում հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը դատական նիստի ժամանակ իրեն վատ է զգացել: Այս մասին գրում է Ռիա Նովոստին: Այսօր դատարանում քննվում էր Լ. Հայրապետյանի փաստաբանների միջնորդությունը՝ կալանքը որպես խափանման միջոց փոխելու վերաբերյալ:
Լ. Հայրապետյանը դատական նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Իր ելույթում նա հայտարարել է ապօրինությունների մասին, այնուհետև ձեռքը դրել է սրտին և ասել է, որ իրեն վատ է զգում: Փաստաբանները խնդրել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, դատարանը որոշել է ընդմիջում վերցնել մինչև օգոստոսի 15-ը:
Պաշտպանական կողմի տվյալներով, Հայրապետյանի մոտ սրտի անկանոն աշխատանքի և արյան անոթների հետ կապված խնդիրներ կան:
Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ՝
Մեկնարկել է Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին