Շանթ Հարությունյան. Ես հեղափոխություն էի նախատեսել դեկտեմբերի 2-ին, ոչ թե նոյեմբերի 5-ին
«Նոյեմբերի 5-ի ես դուրս չէի եկել հեղափոխության, որ ռուսական լրատվամիջոցները գրում են` «Շանթի չհաջողված հեղափոխությունը»: Ես նախապես հայտարարել էի հեղափոխության օրը՝ դեկտեմբերի 2, Բաղրամյան 26, Վլադիմիր Պուտինի ներկայությամբ»,- Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով հերթական դատական նիստի ժամանակ ասաց գործով մեղադրյալ Շանթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ այսօր ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները:
Նա իր խոսքում նշեց, որ ինքը ցանկանում էր խուսափել բախումներից մինչև դեկտեմբերի 2-ը. «Ես ոչ մեկին չէի ասել այդ օրվա երթի ուղին: Մտածում էի պրոսպեկտով իջնենք կառավարության շենք, անտեղ ցույց անենք, հետո գնանք ԿԳԲ, հետո գանք կրկին օպերա: Բայց որ ասել էին պրովակատորներ են լինելու, մտածում էի ոչ թե Ամիրյանով գնանք կառավարության շենք, այլ մի փողոց վերևից: Դրա համար Օսիպյանին ոչ մի բան չհայտնեցի»:
Շանթ Հարությունյանն իր ելույթում ասաց, որ ինքը չի ընդունում, թե քրեական հանցագործ է:
«Ես ուզում եմ առիթից օգտվել և իմ խոսքն ուղղեմ հասարակությանը, հերթական անգամ քարոզել, որ նախ և առաջ պետք է փոխվի մարդկանց մտածելակերպը»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր հայ ժողովուրդը մտածողությունը փոխելու խնդիր ունի:
Ըստ մեղադրական եզրակացության, Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Նախորդող հրապարակումներ՝
«Ինձ ասացին, որ հայրս մահացել է». Դատարանում պատմում է Շանթ Հարությունյանի որդին
Շանթի և մյուսների գործ. «Փետով խփեցին ինձ, ոստիկանի գլխարկս թռավ»
Շանթի և մյուսների գործ. «Մայրիկ ջան, ո՞նց ես արել, որ սենց լավ տղա ես դաստիարակել»
Շանթի և մյուսների գործ. Ոստիկանը տուժող է ճանաչվել ընդամենն աչքերը մրմռալու համար
«Թքած ձեր օրենքի վրա, դուք սիրտ չունեք». Միջադեպ Շանթի գործով նիստին
Շանթ Հարությունյանը պատմեց կասկածելի ոստիկանի մասին, իսկ դատավորը զգուշացրեց սանկցիա կիրառել
Դիմադրությունը սկսվել է այն ժամանակ, երբ ոստիկանը քաշքշել է Շանթին. Փաստաբանները` նախաքննության սխալների մասին
Շանթի և մյուսների գործով դատական նիստում հնչել է Վալերի Օսիպյանի անունը