Լևոն Հայրապետյանին երկրորդ մեղադրանքն է առաջադրվել
Այսօր Մոսկվայի քաղաքային դատարանը երկրորդ քրեական գործն է հարուցել հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ: Նրան կասկածում են 700 հազար դոլար հափշակելու մեջ: Ռիա նովոստին գրում է, որ Բասմանյան դատարանում այս մասին հայտարարել է քննիչը:
Հիշեցնենք, որ ա յսօր դատարանը քննվում է Լ. Հայրապետյանի կալանքը երկարաձգելու հարցը:
Քննիչի խոսքով, գործը հարուցվել է Բաշկիրիայից նախկին սենատոր Իգոր Իզմեստյեվի մորից 700 հազար դոլար հափշտակելու փաստով:
«ՌԴ քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի (խարդախություն) հատկանիշներով հարուցված քրեական գործը հիմնված է նրա հայտարարության վրա»,- ասել է քննիչը: Այս հոդվածով առավելագույն պատժաչափն է՝ 10 տարվա ազատարկում:
Նշենք, որ հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:
Ըստ նախաքննության, հանցագործությունը, որի վերաբերյալ քրեական գործ է հարուցվել և որի շրջանակներում կասկածվում է նաև Հայրապետյանը, իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի մասին գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: Հուլիսի 15-ի երեկոյան, գործարարին Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալելուց հետո, Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ:
Մոսկվայի Բասմանյան դատարանը բավարարել էր հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքն ընտրելու մասին նախաքննական մարմնի միջնորդությունը և որոշել, որ նա պետք է մնա կալանքի տակ մինչև սեպտեմբերի 15-ը: Դատարանը կալանքի մասին որոշումը հիմնավորել էր նրանով, որ ազատության մեջ Հայրապետյանը կարող է օգտագործել իր կապերը ու թաքնվել նախաքննությունից: Բացի այդ, նշված քրեական գործի շրջանակներում դատարանը կալանքի տակ է դրել «Բանեֆթի» ակցիաների վրա, որոնց արժեքը անցնում է 300 մլն ռուբլին: Հայրապետյանը չի ընդունում իր նկատմամբ առաջադրված մեղադրանքը և հերքում դրանք:
Նախորդող հրապարակումներ՝
Լևոն Հայրապետյանի գործով ՀՀ ՄԻՊ գրասենյակը սպասում է ՌԴ ՄԻՊ-ի դիրքորոշմանը
Գործարար Լևոն Հայրապետյանը կրկին տեղափոխել են մեկուսարան
Լևոն Հայրապետյանին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց
Դատական նիստի ժամանակ Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է
Մեկնարկել է Լևոն Հայրապետյանի գործով դատական նիստը
Վլադիմիր Պուտինը Սերժ Սարգսյանին խոստացել է ուսումնասիրել Լևոն Հայրապետյանի հարցը
«Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի» երթի մասնակիցները նամակներ հանձնեցին պետական մարմիններին (տեսանյութ)
«Ժառանգություն». Լ. Հայրապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքն ունի քաղաքական ենթատեքստ
Լևոն Հայրապետյանը կալանավայրում կորցրել է գիտակցությունը
Պաշտպանական կողմը բողոքարկել է Հայրապետյանին կալանավորելու մասին դատարանի որոշումը
Լևոն Հայրապետյանի հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չկա. Փաստաբան
Հայրապետյանի փաստաբանները կբողոքարկեն դատարանի որոշումը (Տեսանյութ)
Պաշտոնական Ստեփանակերտը անտարբեր չէ Լևոն Հայրապետյանի հետ կատարվածին