Իրավունք 12:50 27/09/2014

Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները

ՀՀ Նախագահի 2014 թվականի օգոստոսի 2-ի ՆՀ-199-Ն հրամանագրով հաստատված կարգի համաձայն, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի մասին հայտարարության հրապարակմանը՝ 2014 թվականի սեպտեմբերի 3-ին, հաջորդող 20 օրվա ընթացքում մրցույթին մասնակցելու համար ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ է դիմել թվով 14 հավակնորդ, որոնց մի մասին սահմանված կարգի համաձայն ընձեռվել է հնարավորություն սահմանված ժամկետի լրանալուն հաջորդող երեք օրվա ընթացքում վերացնել ներկայացված փաստաթղթերի թերությունները: Այս մասին հայտնում է արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը:

Նշված եռօրյա ժամկետը լրանում է 27.09.2014 թվականին, որից հետո ներկայացված փաստաթղթերը տրամադրվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովին 10-օրյա ժամկետում հանձնաժողովի նիստ հրավիրելու նպատակով:

Սահմանված կարգի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից նշանակվել է Հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ներառված են ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմից ստացված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին մասնակցելու հավակնորդների ներկայացրած փաստաթղթերի լրիվությունը և համապատասխանությունը որոշելու և մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակի հաստատման հարցը, հարցազրույցի անցկացման օրը, ժամը և վայրը որոշելու, այդ տեղեկատվությունը պաշտոնական կայքերում հրապարակելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին և հասարակական կազմակերպություններին հասցեագրված՝ հարցազրույցին մասնակցելու սահմանված ընթացակարգի և պայմանների վերաբերյալ ծանուցման տեքստի հաստատման հարցը:

Սահմանված կարգի համաձայն` Հանձնաժողովը փաստաթղթային ստուգման ընթացքում, անհրաժեշտության դեպքում կարող է կայացնել որոշում փաստաթղթերի կամ տեղեկությունների հավաստիությունը պարզելու կամ թեկնածուներին ներկայացվող պահանջների գնահատմանը վերաբերող հավելյալ տեղեկություններ պահանջելու մասին, որի պարագայում հանձնաժողովի նիստը հետաձգվում է ողջամիտ ժամկետով, բայց ոչ ուշ, քան տասն օրով: Նման որոշում չկայացնելու դեպքում Փաստաթղթային ստուգման արդյունքներով Հանձնաժողովը հաստատում է մրցույթի հարցազրույցի փուլ անցած անձանց ցուցակը, ինչպես նաև հարցազրույցի անցկացման օրը, ժամը, վայրը, և այդ տեղեկությունները անմիջապես ուղարկում է ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ, որն իր հերթին մեկ օրվա ընթացքում էլեկտրոնային փոստի հասցեներով ծանուցում է մասնակիցներին և ապահովում տվյալների հրապարակումը պաշտոնական կայքերում: Հարցազրույցն անցկացվում է ոչ ուշ, քան հարցազրույցի մասնակիցների ցուցակը հաստատելուց հետո տասնօրյա ժամկետում: Զանգվածային լրատվության միջոցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները կարող են մասնակցել մրցույթի հարցազրույցի փուլին, եթե հարցազրույցի օրից առնվազն երկու օր առաջ համապատասխան դիմում ներկայացնեն աշխատակազմին: Դրա վերաբերյալ մանրամասները կհրապարակվեն ցուցակը հաստատելուց հետո հրապարակվող պաշտոնական հայտարարության մեջ, որի տեքստը պետք է հաստատի Հանձնաժողովը: Սահմանված ժամկետում դիմած հավակնորդներն են.

1. Հակոբ Գեղամի Ղարախանյան – մինչը 2013 թվականը աշխատել է ՀՀ դատախազությունում՝ Լոռու մարզի դատախազ,
2. Նելիկ Նիկողոսի Հարությունյան- ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
3. Դավիթ Մհերի Խաչատուրյան- «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի պրոռեկտոր, դասախոս
4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան- ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս
5. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան- ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական,
6. Արմեն Միխաիլի Մելքումյան- «Ֆիդելիթի Քնսալթինգ» փակ բաժնետիրական ընկերության գործընկեր-կառավարիչ
7. Արայիկ Գառնիկի Ղազարյան- «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում» իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից, «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ-ի դասախոս,
8. Դավիթ Լևոնի Հակոբյան - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության» (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության» հասարակական կազմակերպություն` իրավախորհրդատու
9. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան - Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
10. Վահե Միշայի Գրիգորյան - փաստաբան,
11. Արմեն Շուրայի Հարությունյան - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր,
12. Արայիկ Միխաիլի Մելքումյան- Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
13. Նորա Արայիկի Կարապետյան - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
14. Արման Ֆրեդերիկի Սարվարյան - Սըրիի միջազգային իրավունքի կենտրոնի տնօրեն, Սըրիի համալսարանի դասախոս:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}