Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի և մյուսների գործով այսօրվա դատական նիստում մեղադրողը հրապարակել է մեղադրական ճառը: Ըստ այդմ, մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդել է ազատազրկում՝ 13 տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ: Այս մասին գրում է Փաստինֆո-ն:
Գործով ամբաստանյալներ Աշոտ Աբրահամյանի համար դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը պահանջեց դատապարտել ազատազրկման 6 տարի 6 ամիս, Հովհաննես Գրիգորյանին՝ 6 տարի 2 ամիս, Վիգեն Գևորգյանին և Արթուր Սուքիասյանին՝ 4 տարի 6 ամիս, Վահագն Խաչատրյանին և Հովհաննես Հովհաննիսյանին՝ 5 տարի 6 ամիս, Սամվել Էլբակյանին՝ 5 տարի, իսկ Համլետ Մարտիրոսյանին, Բագրատ Մուրադյանին, Արմեն Խաչատրյանին և Հրանուշ Դանիելյանին՝ 4-ական տարի ժամկետով ազատազրկման:
Միաժամանակ մեղադրողը միջնորդեց Հրանուշ Դանիելյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով:
Մեղադրող դատախազը նաև նշեց, որ ամբաստանյալների՝ պետությանն ունեցած պարտքը կազմում է 267մլն. 583 հազար 336 ՀՀ դրամ:
Հաջորդ՝ հոկտեմբերի 23-ին կայանալիք դատական նիստին պաշտպանական կողմը հանդես կգա ճառերով:
Հիշեցնենք, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ դեռ 2011թ. մայիսի 16-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, իսկ մայիսի 20-ին գործը փոխանցվել է ոստիկանություն: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 հոգի և նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նախորդող հրապարակումներ՝
Խաչիկյանի գործ. «Հույս ունենք դատախազները կհրաժարվեն մեղադրանքից»
Խաչիկյանը պնդում է, որ մեղավոր չէ
Խաչիկյանի գործ. Դատարանը չընդունեց աննախադեպ գրավը
Խաչիկյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում