«Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Չգիտեմ ինչից եմ սկսելու: Բայց ինձ հետաքրքրում է ղարաբաղյան գործերը, Դողու Փերինչեքն գործի զարգացումները, վերջին գործերը կապված սահմանամերձ շրջանում մարդու իրավունքների սիստեմատիկ և բացահայտ խախտումների հետ»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության հիմնադիր Արայիկ Ղազարյանը` նախքան մրցույթի մեկնարկը:
Հենց այս պահին նրան է քննում հանձնաժողովը:
Նա նշեց, որ առավել լայն, կոնցեպտուալ առումով իրեն հետաքրքրում է արդար դատաքննության իրավունքը, խտրականության բացառման ոլորտները:
Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի կազմին, Ա. Ղազարյանն ասաց, որ այն բավականին ներկայացուցչական է:
Նշենք, որ հանձնաժողովի կազմում են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
«Եղել են կարծիքներ, թե ինչու է նորից նախագահի հրամանագրով կազմվել հանձնաժողովը, ինչպես սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի դեպքում: Հանձնաժողովում մարդիկ են, ովքեր իրենց ոլորտում կիրառում են Կոնվենցիան, ամեն մեկն իր ոլորտում տասը տարի և ավելի ակտիվ շփվում են գործընթացների հետ»,- ասաց Ա. Ղազարյանը:
Նախարդող հրապարակումներ՝
«Եթե չլինեմ երեքի մեջ, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում