«Եթե չլինեմ երեքի մեջ, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Կլինեմ երեքի մեջ, լավ է, չեմ լինի՝ ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մասնակից Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտությունների դոկտոր Արմեն Հարությունյանը քննության ավարտից հետո:
Պատասխանելով հարցին, թե արդո՞ք չեք կասկածում ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի անաչառության վրա, նա ասաց. «Ինչո՞ւ պետք է կասկածեմ: Խոսում ենք Եվրոպական դատարանի մասին, մարդու իրավունքների մասին, առանց հիմքի ինչ-որ մեկի անաչառության վրա կասկածելն էլ ճիշտ չէ»:
Ընդհանուր առմամբ, նա գործընթացը գնահատեց նորմալ, միջազգային ստանդարտների հիման վրա, անցնում է թափանցիկ, իսկ հանձնաժողովում ներկայացված են մարդիկ, ովքեր մասնագիտական գիտելիքներ ունեն այս ոլորտից:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի կազմում են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
Ա. Հարությունյանն ասաց, որ հատուկ չի պատրաստվել այս մրցույթին: Ինչ վերաբերում է բարդությանը, նա նշեց, որ միջին բարդության է: Նախընտրելի թեկնածու չունի:
Հիշեցնենք, որ այսօր մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը: Մասնակցվում են 12 հավակնորդ: Հարցազրույցի փուլին դեռևս մասնակցել է միայն Արմեն Հարությունյանը: Այն շարունակվում է:
Նշենք, որ հարցազրույցի փուլի ավարտից հետո 12 հավակնորդից ամենաբարձր միավոր ստացած 3 թեկնածուի ցուցակ է ներկայացվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նա պետք է հաստատի կամ մերժի այդ ցուցակը:
Նախորդող հրապարակումներ՝
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում