ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը կտևի երկու-երեք օր: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:
Նրա խոսքով, նախատեսվում է ամեն մի մասնակցի քննել մեկ ժամ, բայց, ըստ կարգի, նախատեսված է մինչև երկու ժամ:
Հիշեցնենք, որ հարցազրույցի փուլ է անցել 12 հավակնորդ: Հարցազրույցի փուլը մեկնարկել է այսօր ժամը 10:00-ին:
Ծ. Խատարյանի ներկայացմամբ, գնահատումը կատարվելու է բոլոր մասնակիցներին քննելուց հետո: Առաջին երեք ամենաբարձր միավոր հավաքած թեկնածուների ցուցակը պետք է հարցազրույցի փուլի ավարտից հետո մեկ օրվա ընթացքում հրապարակվի, այնուհետև ներկայացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Հանրապետության ղեկավարը պետք է ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում հաստատի կամ մերժի ցուցակը: Նախագահի կողմից հաստատվելուց հետո ցուցակն ուղարկվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ էլ պետք է ընտրեն մեկ թեկնածու, ով կներկայացվի Հայաստանը ՄԻԵԴ-ում: Նախագահի կողմից ցուցակը չհաստատվելու դեպքում կրկին հայտարարվելու է մրցույթ:
Ծ. Խաչատրյանն ասաց, որ կարգի համաձայն, երեք թեկնածուների ցուցակում պետք է անպայման լինեն և արական, և իգական սեռի ներկայացուցիչներ:
Նախորդող հրապարակումներ՝
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում