Հանձնաժողովը կանդրադառնա բարձրաձայնված մեղադրանքներին. ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովը «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ-ի կողմից բարձրաձայնված մեղադրանքներին կանդրադառնա մրցույթի հարցազրույցի փուլի ավարտից հետո՝ արդյունքների ամփոփումից առաջ: Այսօր՝ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի մեկնարկից առաջ ասաց հանձնաժողովի անդամ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ «Իրավունքի Եվրոպա միավորում» ԻՀԿ արդեն մի քանի օր է բարձրաձայնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հավակնորդներից Արմեն Հարությունյանը, Արայիկ Մելքումյանը, Նորա Կարապետյանը հովանավորվում են: Նրանք պահանջում էին հանձնաժողովի անդամների բոլոր փաստաթղթերի տպագրման, ստեղծման հետ կապված պատշաճ քննություն իրականացնել, որոնց արդյունքում հնարավոր է բացահայտել բոլոր կեղծիքները:
«Երեք թեկնածուների հետ կապված՝ քննության առարկա դարձնել հարցազրույցի փուլի արդյունքների ամփոփումից առաջ: Այդ հարցերին կանդրադառնանք արդյունքների ամփոփումից առաջ, կքննարկենք, թե ինչ իրավիճակ է եղել, կուսումնասիրենք հանգամանքները»,- ասաց Գագիկ Հարությունյանը:
Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրությունն իրականացնող մրցութային հանձնաժողովի կազմում են՝ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը, Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՄԻՊ Կարեն Անդրեասյանը, արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը, Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, Դատավորների միության նախագահ Հրաչիկ Սարգսյանը:
Նշենք, որ ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլի առաջին օրվա ընթացքում քննվել է հինք մասնակից՝ Արմեն Հարությունյան, Արայիկ Ղազարյան, Նելիկ Հարությունյան, Վիգեն Քոչարյան, Լիզա Գրիգորյան: Ըստ ցուցակի, նախօրեին նախատեսված էր քննել նաև հավակնորդներից Արմավիրի մարզի նախկին դատախազ Հակոբ Ղարախանյանին, սակայն նա հարցազրույցին չի ներկայացել:
Այսինքն, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի հավակնորդները մնացել են 11-ը:
Հարցազրույցի փուլի երկրորդ օրը սկսվեց փաստաբան Վահե Գրիգորյանի քննմամբ:
Հարցազրույցի փուլի մասնակիցներն են՝
1. Արմեն Շուրայի Հարությունյան (ծնված 01.03.1964թ.) - Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչ, Ուկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, իրավաբանական գիտություններիդոկտոր,
2. Արայիկ Գառնիկի Ղազարյան (ծնված 25.12.1967թ.)- «Իրավունքի գերակայություն իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն հասարակական կազմակերպության մասնակից,
3. Նելիկ Նիկողոսի Հարությունյան (ծնված 25.02.1972թ.) - ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ,
4. Վիգեն Վլադիմիրի Քոչարյան (ծնված 04.05.1972թ.) - ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, դասախոս,
5. Լիզա Ռաֆիկի Գրիգորյան (ծնված 26.05.1973թ.) – Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
6. Վահե Միշայի Գրիգորյան (ծնված 20.04.1975թ.) – փաստաբան,
7. Դավիթ Մհերի Խաչատուրյան (ծնված 28.08.1975թ.) - մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն,
8. Արայիկ Միխաիլի Մելքումյան (ծնված 06.11.1976թ.) - Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր,
9. Դավիթ Լևոնի Հակոբյան (ծնված 27.11.1979թ.) - «Հարկ վճարողների համաշխարհային կազմակերպության (WTA) լիիրավ անդամ, «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպություն,
10. Եղիշե Գրիգորի Կիրակոսյան (ծնված 16.05.1982թ.) - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական,
11. Նորա Արայիկի Կարապետյան (ծնված 22.02.1984թ.) - Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր
Հարցազրույցի յուրաքանչյուր մասնակցի հետ հարցազրույցի առավելագույն տևողությունը երկու ժամ է:
Հարցազրույցը բաղկացած է երեք մասից:
Հարցազրույցի փուլի ավարտից հետո մեկ օրվա ընթացքում հանձնաժողովը կամփոփի մրցույթի արդյունքները և կհրապարակի առավելագույն միավորներ ստացած 3 թեկնածուների անունները, նրանց ցուցակը կներկայացցի ՀՀ նախագահին, ով կհաստատի կամ կմերժի: Հաստատելուց հետո երեք թեկնածուի ցուցակն ուղարկվելու է ՄԻԵԴ, որտեղ էլ ընտրելու են միայն մեկին, իսկ նախագահի կողմից չհաստատելու դեպքում կրկին հայտարավելու է մրցույթ:
Նախորդող հրապարակումներ՝
«Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Եթե չլինեմ երեքի մեջ, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում