ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթն անցել է օբյեկտիվ և անաչառ. հանձնաժողովի անդամ
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթն իր թափանցիկությամբ ու հրապարակայնությամբ արդեն վկայում են մրցույթի օբյեկտիվության ու անաչառության մասին: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադտության նախարար Հովհաննես Մանուկյանը, ով նաև մրցութային հանձնաժողովի անդամ էր:
Նա նշեց, որ մասնակիցների կողմից որևէ հարցադրում, բացի թեկնածուներից Վահե Գրիգորյանի դիմումից, որին հանձնաժողովն այսօր պատասխան կտա, մնացած դեպքերում որևէ հարցադրում, կասկած, պահանջ չի ներկայացվել:
«Առաջին անգամ է նմանատիպ մրցույթն իրականացվում նման աննախադեպ թափանցիկ, հրապարակային պայմաններում, լրագրողները, հանրային սեկտորը հնարավորություն է ունեցել տեսագրել, ձայնագրել ամբողջ գործընթացը»,- ասաց նախարարը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-7-ին կայացել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը, որին մասնակցել է 11 հավակնորդ: Կարգի համաձայն, արդեն այսօր պետք է հրապարակվի թեկնածուների ցուցակն ու նրանց ստացած միավորները: Նրանցից ամենաբարձր միավորներ ստացած 3 մասնակիցները կճանաչվեն հաղթողներ: Նրանց ցուցակը կուղարկվի նախագահ Սերժ Սարգսյանին, ով պետք է հաստատի կամ չհաստատի մրցույթի արդյունքները: Հաստատելու դեպքում ցուցակն ուղարկվելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով, որտեղ էլ երեք թեկնածուից ընտրելու է մեկին, ով էլ կնարկայացնի ՀՀ-ն ՄԻԵԴ-ում:
Նախագահի կողմից չհաստատվելու դեպքում հայտարարվելու է նոր մրցույթ:
Նախորդող հրապարակումներ՝
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթին հետևող դիտորդ-փաստաբանները թերություններ են արձանագրել
Հանձնաժողովը կանդրադառնա բարձրաձայնված մեղադրանքներին. ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Հանձնաժողովի կազմը բավականին ներկայացուցչական է». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
«Եթե չլինեմ երեքի մեջ, ուրեմն ավելի լավ թեկնածուներ կան». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրություն
ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը շարունակվելու է երեք օր
Մեկնարկել է ՄԻԵԴ-ում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը
«Երեք հավակնորդ հովանավորվում են». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
14 հավակնորդից 13-ը ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնի թեկնածուի հարցազրույցի փուլում են
«Ընտրությունը դժվար է լինելու». ՄԻԵԴ-ում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մասին
Հայտնի են ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների անունները
Հայտարարվում է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթ
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում