ԵԽ գլխավոր քարտուղարը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել ընդդիմադիր գործիչ Իլգար Մամմադովին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը Ադրբեջանին կոչ է անում ազատ արձակել դատապարտված ընդդիմադիր քաղաքական գործիչ և մեկնաբան Իլգար Մամմադովին՝ հղում կատարելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կայացրած վճիռին, որը նախօրեին հայտարարվեց որպես վերջնական վճիռ։
«Դատարանը մերժեց «Իլգար Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» գործով վճռի՝ Ադրբեջանի կառավարության բողոքը, ինչը նշանակում է, որ վճիռը դառնում է վերջնական։ Ուստի, ես կոչ եմ անում իշխանություններին՝ արագ իրականացնել վճիռը և ազատ արձակել պարոն Մամմադովին»,-ասել է Թ. Յագլանդը։
Հիշեցնենք, որ Իլգար Մամմադովը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման՝ Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում 2013թ-ի հունվարին տեղի ունեցած անկարգությունների կազմակերպման մեղադրանքով։ ՄԻԵԴ որոշմամբ՝ Իլգար Մամմեդովի կալանավորման փաստացի նպատակը նրան լռեցնելն ու պատժելն էր՝ Ադրբեջանի կառավարությանը քննադատելու և կառավարության կողմից գաղտնի պահվող տեղեկատվության հրապարակման համար։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան