Վենետիկի հանձնաժողովի նախագահն առաջարկում է մի քանի դրույթներ ներառել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում
«Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում առկա դրույթները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև այն երկրների համար, որոնք գտնվում են ժողովրդավարության զարգացման ճանապարհին»,- Երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովում բացման խոսքում ասաց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Ըստ նրա, առավել կարևոր են այն բարեփոխումները, որոնք հիմնված են տեղական ինքնակառավարման եվրոպական խարտիայի վրա, ինչպես նաև ընտրությունների կազմակերպման և սահմանադրական կարգավորմանն ուղղված դրույթները:
Ջ. Բուքիքիոն նշեց, որ համագործակցությունը Վենետիկի հանձնաժողովի հետ շարունակվելու է ու առանձնացրեց մի քանի կարևոր դրույթներ, որոնք առաջարկվում են ընդգրկել սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. «Կարևոր է Սահմանադրական դատարանի և Սահմանադրական դատարանի նախագահի իրավասությունների մեծացումը, Ազգային ժողովոի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնի ընդդիմությունից ներկայացուցիչ»:
Ինչ վերաբերում է խորհրդաժողովի բուն թեմային՝ մարդու իրավունքների արժանապատվությանը, Ջ. Բուքիքիոն նշեց, որ այդ հարցը հստակ չէ և դրա բովանդակությունը միանշանակ վերլուծել հնարավոր չէ:
Նախորդող հրապարակում`
Երևանյան միջազգային խորհրդաժողովին ներկա է Վենետիկի հանձնաժողովի նախագահը