Երևանյան միջազգային խորհրդաժողովին ներկա է Վենետիկի հանձնաժողովի նախագահը
Մեկնարկում է Երևանյան 19-րդ միջազգային խորհրդաժողովը: Կազմակերպիչներն են՝ ՀՀ Սահմանադրական դատարանը, Վենետիկի հանձնաժողովը, Նոր ժողովրդավարության երկրների սահմանադրական վերահսկողության մարմինների կոնֆերանսը, ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնը՝ ՀՀ-ում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ:
Ամենամյա խորհրդաժողովը նվիրված է սահմանադրական արդարության հրատապ հարցերին: Այս տարվա թեման է՝ «Մարդու իրավունքների արժանապատվության սահմանադրական կարգավիճակը»:
Միջազգային խորհրդաժողովին ներկա է 35 մասնակից աշխարհի 22 երկրից, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Եռօրյա խորհրդաժողովի ընթացքում թեմատիկ զեկույցներով հանդես են գալու Լեհաստանից, Գերմանիայից, ՌԴ-ից, Լատվիայից, Իսրայելից, Պորտուգալիայից, Լիտվայից, Բելառուսից, Կորեայից, Թուրքիայից, Սերբիայից, Տաջիկստանից, Բելգիայից, Ղազախստանից, Բուլղարիայից, Բոսնիա Հերցեգովինայից խորհրդաժողովին մասնակից դատավորներ, Սահմանադրական դատարանների նախագահներ, փորձագետներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան