Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվում է դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությունը: Դատարանում հարցաքննվում է գործով վկա, ոստիկանության ավագ տեսուչ Մկրտիչ Խուդավերդյանը:
Նա ասաց, որ մասնակցել է դեպքի վայրի զննութանը, քննիչը եղել է Հայկ Հակոբյանը: Մ. Խուդավերդյանի խոսքով, դեպքի վայրի զննությանը մասնակցել են ինքը, երկու ընթերականեր, ԱԻՆ աշխատակիցներ, ճանապարհային ոստիկաններ: Նա չի ճանաչել ընթերականերին, նրանից մեկը «տարիքով է եղել, մյուսը՝ երիտասարդ», իսկ նրանց արտաքին այլ տվյալներ չի հիշում:
Ի պատասխան մեղադրող Արթուր Սարգսյանը հարցին, թե ի՞նչ կերպ նա կարող է պատճառաբանել այն հանգամանքը, որ դեպքի վայրի զննության արձանագրության մեջ չկա նրա ստորագրությունը, վկան ասաց, որ ինք մոռացել է ստորագրել, հաջորդ օրը գնացել է քննիչի մոտ, ասել, որ մոռացել է ստորագրել, սակայն քննիչը նշել է, որ ուշ է, չի կարող ստորագրել:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Սամվել Ջաղինյանի հարցին ի պատասխան, թե արդյո՞ք կարող է թվարկել իր իրավունքներն ու պարտականությունները որպես դեպքի վայրի զննության մասնակից, ոստիկանության ավագ տեսուչը կարճ պատասխանեց. «Ո՛չ»:
Դատաքննությունը շարունակվում է:
Նախորդող հրապարակում՝
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա