Հայկ Կյուրեղյան. «Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում»
Երևանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում այսօր մեկնարկեց Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը: Սակայն այն հետաձգվեց մինչև դեկտեմբերի 1-ը, քանի որ Հ. Կյուրեղյանի պաշտպան Արա Զաքարյանը չէր ներկայացել դատական նիստին:
Նշենք, որ այսօր նախքան դատավարությունը Panorama.am-ի հետ զրույցում Արա Զաքարյանն ասել էր, որ պայմանագիր չի կնքել, որ պետք է դատարանում պաշտպանի Հ. Կյուրեղյանին: Նա տեղյակ չէր, թե ով է իրականացնելու Հ. Կյուրեղյանի պաշտպանությունը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանը, երբ մտավ նիստերի դահլիճ, Հ. Կյուրեղյանը ոտքի չկանգնեց՝ այն պատճառաբանությամբ, որ «դատարանը համարում եմ ինքնակոչ կառավարության դատարանն , ռեժիմի դատարան»: Նրա խոսքով, դատավարության 90 տոկոս դեպքերում ոչ թե արդարադատություն է իրականացվում, այլ ընդհակառակը` արդարության բռնաբարում. «Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում»:
Նրա խոսքներն ուղեկցվում էին դահլիճում ներկաներ ծափահարություններով:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել էր: Նա կալանավորված է:
Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը սկսվում է
Հայկ Կյուրեղյանի փաստաբանը դատարանի որոշում դրական է գնահատում
Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են. Հարուցվել է քրգործ
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան