Վարդան Պետրոսյանի պաշտպանը միջնորդել է անթույլատրելի ճանաչել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն այսօր կայացած դատական նիստի ընթացքում լրացրեց դեպի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդությունը:
Փաստաբանն ասաց, որ հնարավոր չեղավ պարզել, թե ով է մասնակցել դեպքի վայրի զննությանը՝ որպես ընթերակա, այսինքն՝ հնարավոր չէ պարզել արդյո՞ք նա իրավունք ունեցել է մասնակցել քննչական գործողությանը, թե ոչ, արդյո՞ք նա բացարկման ենթակա անձ է, թե ոչ: Վ. Պետրոսյանի պաշտպանի ներկայացմամբ, դատարանում պարզվեց, որ անձանցից մեկը, թեև ստորագրել է դեպքի վայրի զննության արձանագրության տակ, սակայն չի մասնակցել դրան, նրանց չեն բացատրվել իր իրավունքներն ու պարտականությունները:
Ըստ Ն. Բաղդասարյանի, պարզվել է նաև, որ դեպքի վայրի զննության արձանագրությանը կից սխեմայում չեն նշվել հետքեր, որոնք առկա են դեպքի վայրում, այլ նշվել են հետքեր, որոնք առկա չեն դեպքի վայրում: Փաստաբանն ասաց, թե չի կարող նշել՝ դա դիտավորությամբ է եղել, թե՝ ոչ:
Դեպքի վայրի զննության արձանագրության մեջ, ըստ փաստաբանի, նշված չէ կիրառված տեխնիկական միջոցների, դրանց օգտագործման պայմանների մասին, մասնակիցներին դրանց օգտագործման մասին նախազգուշացնելու վերաբերյալ:
Ն.Բաղդասարյանն ասաց, որ զննության մասնակիցները պետք է ստորագրեն արձանագրության տակ, սակայն որպես մասնագետ մասնակցած Մկրտիչ Խուդավերդյանը ցուցմունք է տվել, որ մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը:
Պաշտպանը մեջբերեց Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ նշելով, որ քննչական գործողության արձանագրության ոչ լրիվությունը չի կարող մեղադրանքի նպատակներով լրացվել հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի, ինչպես նաև ընթերակայի և այլ անձանց ցուցմունքներով:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա