Շանթ Հարությունյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Շանթ և Շահեն Հարությունյանների, Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանն այսօր վերաքննիչ բողոք է ներկայացրել:
«Գտել եմ, որ առաջին ատյանի կայացրած դատավճիռն անհիմն է, անօրինական է, չի բխում գործով ձեռք բերված ապացույցներից: Իմ պաշտպանյալների արարքում բացակայում է խուլիգանության հանցակամզը: Խնդրել եմ դատարանին ճանաչել և հռչակել իմ պաշտպանյալների անմեղությունը»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ինեսա Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ ուղիղ մեկ ամիս առաջ առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման, Վարդան Վարդանյանը՝ 5 տարի: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Շանթ Հարությունյանին, Վարդան Վարդանյանին, Շահեն Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2013 թ. նոյեմբերի 5-ին մի խումբ անձանց հետ, որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ, կատարել է խուլիգանություն` զուգորդված իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալով (ՀՀ Քր. Օր. 258-րդ հոդված, 4-րդ մաս):
Նշենք, որ Շանթ Հարությունյանի ընկերները դատապարտվել են 1-7 տարվա ազատարկման: Նրանցից Տիգրան Պետրոսյանն արդեն ազատ է արձակվել. նա դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման: