Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Դերասան Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարությունը կսկսվի նախապես նշանակվածից 30 րոպե ուշացումով (նախատեսված էր 15:00-ին): Նման խնդրանքով դատարանին է դիմել տուժող կողմի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց այդ 30 րոպեի ընթացքում՝ ժամանակը տնտեսելու համար դատարանին ներկայացնել մի փաստաթուղթ, որը կապ ունի նախորդ դատական նիստում ներկայացված փաստերի հետ: Սակայն դատարանը որոշեց հետաձգել նիստը` մինչ տուժողների փաստաբանի ներկայանալը, ժամը՝ 15:40-ին:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ի դատական նիստի ժամանակ Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու միջնորդություն է ներկայացրել: Տուժողների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի միջնորդության մեջ նշված բոլոր փաստերը ստուգելու համար պահանջել էր 20 օր:
Դատարանի որոշմամբ, նիստը նշանակվեց այսօր:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները