«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Դերասան Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդության վերաբերյալ՝ դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչել, դատարանը վերջնական որոշում կկայացվի խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս: Այս մասին այսօրվա դատական նիստում հայտարարեց դատավոր Վաղինակ Մկրտչյանը:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանն ասաց, թե դատարանը չի կարող կանխակալ մոտեցում ցուցաբերել ապացույցներին, չի կարող դրանց որոշ մասին մյուսների նկատմամբ առավել կամ նվազ նշանակություն տալ՝ մինչև դրանց հետազոտումը: Նա նշեց, որ պաշտպանի մատնանշած ապացույցները հնարավոր է հետազոտել, բազմակողմանի և օբյեկտիվ ստուգել, ինչպես նաև մյուս ապացույցների համակցությամբ դրանք գնահատել պատշաճ իրավական ընթացացակարգի շրջանակում, այսինքն՝ խորհրդակցական սենյակում վերջնական դատական ակտ կայացնելիս:
Մինչ այդ, տուժող կողմի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ռուբեն Բալոյանը հանդես եկավ առարկությամբ՝ կապված այդ միջնորդության հետ: Նա նշեց, որ պաշտպանական կողմը դատարանին չներկայացրեց որևէ էական խախտում, որով կրող է զննության արձանագրության հավաստիությունը դրվել կասկածի տակ: Փաստաբանի խոսքով, միջնորդության մեջ կան սուբյեկտիվ մեկնաբանություններ, որոշ փաստեր ներկայացված են ուռճացված, որոնք մարդկանց կարող են գցել թյուրիմացության մեջ, ձևական, «Ձևական պատճառաբանություններով ամբաստանյալը կխուսափի քրեական պատասխանատվությունից և պատժից, ինչը լուրջ վնաս կհասցնի արդարադատությանը»:
Նա դիմելով դատարանին նշեց, որ պետք է մերժել միջնորդությունը՝ անհիմն լինելու պատճառով:
Իր հերթին Ն. Բաղդասարյանը կրկին հանդես եկավ միջնորդությամբ՝ դառաձեռագրաբանական համապատասխան փորձաքննության ենթարկել ընթերակա Գրիշա Գասպարյանի ստորագրությունը՝ արդյո՞ք ինքն էր ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրության տակ, թե ոչ: Ֆրանսիացի մասնագետը, Ն. Բաղադասրյանի ներկայացմամբ, այդ երկու ստորագրություններում տարբերություն է տեսել:
Ռ. Բալոյանն էլ ասաց, որ դեմ չէ փորձաքննությանը. «Թող պարզվի, եթե կեղծված է, պատժվեն»:
Դատարանը գնաց խորհրդակցական սեյակ՝ միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները