Վերնիսաժի գործով դատական առաջին նիստը տևել է մի քանի րոպե
Այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր մեկնարկել է դատավարությունը: Դատական նիստից առաջ վատացել է ամբաստանյալներից Վալերիկ Հովհաննիսյանի ինքնազգացողությունը և նրա համար «Շտապօգնություն» են կանչել: Այդ պատճառով դատական նիստը սկսվել է գրեթե մեկ ժամ ուշացումով:
Նիստին ներկայացել են ամբաստանյալներ Գոռ Առաքելյանը, Վալերիկ Հովհաննիսյանն ու Ներսես Մելքոնյանը: Նիստին չէին ներկայացել տուժողները: Մնացական Սուքիասյանից դատարանը որևէ տեղեկություն չէր ստացել: Մեղադրող դատախազը միջնորդել է նիստը հետաձգել՝ տուժողների բացակայության հիմքով: Դատարանը բավարարել է միջնորդությունն ու որոշել հետաձգել նիստը:
Դատական հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 3-ին:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով), երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով):
Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Նախորդող հրապարակումներ՝
Պաշտպանները պատրաստվում են դատական նիստին. Վերնիսաժի գործ
Գոռ Առաքելյանի փաստաբանը դեռ սպասում է պատասխանների. Վերնիսաժի գործ
Վերնիսաժի գործ. Ներսես Մելքոնյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացնելու
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները