«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով դատական այսօրվա նիստի ընթացքում տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Վաղինակ Մկրտչյանին:
Ռուբեն Բալոյանը իր խոսքում նախ նշեց, թե պաշտպանական կողմը ինչ միջնորդություններ է ներկայացրել, ապա նաև թե ինքն ինչ միջնորդություններ է ներկայացել, այնուհետև դիմելով դատարանին՝ ասաց. «Դուք Ձեր վարքագծով միանում եք պաշտպաններին ու մեղադրողին՝ բացահայտ կերպով պաշտպանելով ամբաստանյալին, հանդես գալով վերջինիս իրավունքներից»:
Մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանն ասաց, որ միջնորդության մեջ ավելի շատ քննարկվում էր իր կողմանակալության, քան դատարանի կողմնակալության հարցը: Նրա խոսքով, ինքը Քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածով ինքնաբացարկ ներկայացնելու որևէ լուրջ հիմք չի տեսնում:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասաայանը միացավ միջնորդությանը՝ նշելով, որ իր կարծիքով ևս դատավորն օբյեկտիվ չի քննում գործը. նա թույլ է տվել նյութական և դատավարական բազմաթիվ նորմերի խախտումներ:
Վարդան Պետրոսյանը միջնորդության լուծումը թողեց դատարաի հայեցողությանը: Խորհրդակցական սենյակից դուրս գալով՝ դատավորը հայտարարեց, որ դատարանը մերժում է Ռուբեն Բալոյանի միջնորդությունը:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը էլ հանդես եկավ կրկնակի փորձաքննություն անցկացնելու միջնորդությամբ:
«Խնդրում ենք դատարանին ներկայացնել կրկնակի դատաավտոտեխնիկական համալիր փորձաքննություն, կատարել դեպքի վայրի չափագրումներ, արդյունքները համեմատել քրեական գործում առկա տվյալների հետ: Եթե քննիչը ճիշտ է գծել, ապա կրկնակի անգամ կապացուցվի նրա ճշմարտացիությունը: Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար, այդ թվում՝ դատարանը»,-ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
Փաստաբանը նաև հայտնեց, որ միջնորդությանը կից ներկայացնում է 16 հազարից ավելի ստորագրություն, որոնցով ևս պահանջվում է կրկնակի փորձաքննություն անցկացնել:
Նախորդող հրապարակումներ՝
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները