Հայկ Կյուրեղյանը կրկին ոտքի չկանգնեց
Երևանի Կենտրոն ու Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանում Հայկ Կյուրեղյանի գործով երկրորդ դատական նիստը, ինչպես և առաջինը, ընդամենը մի քանի րոպե տևեց: Այս անգամ ևս դատական նիստը հետաձգվեց ամբաստանյալի պաշտպան Արա Զաքարյանի բացակայության պատճառով:
Հ. Կյուրեղյանն ասաց, որ չի կարող բացատրել, թե ինչու իր պաշտպանը չի ներկայացել նիստին: Նա նաև իր պաշտպանից հրաժարվելու ցանկանություն հայտնեց:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն ասաց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, պաշտպանից կասկածյալը կամ մեղադրյալը կարող է հրաժարվել միայն պաշտպանի ներկայությամբ: Դատավորը նաև ասաց, որ երեք դատական նիստի անհարգալից չներկայանալու դեպքում դատարանը կանդադառնա պաշտպանի հարցին:
Հ. Կյուրեղյանն ինչպես և առաջին դատական նիտսի ժամանակ, այս անգամ ևս ոտքի չկանգնեց, երբ դատավորը մտավ նիստերի դահլիճ: Նա ոտքի չկանգնեց նաև դատավորի հարցերին պատասխանելիս: Ամաստանյանը դատարանի կողմից նախազգուշացվեց դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու համար:
Դատավորը հայտարարեց, որ դատական նիստը չի կարող շարունակվել, քանի որ պաշտպանը չի ներկայացել, չկա պատշաճ հրաժարում: Դատական նիստը հետաձգվեց:
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից առաջ բարձրացել էր կայանված ավտոմեքենաներից մեկի վրա և հայտարարել, որ մեքենայում ռումբ կա: Ոստիկանությունից հաղորդել էին, որ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին` Հայկ Կ.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել տեղում ծառայություն կատարող ոստիկանների ուղղությամբ: Հայկ Կյուրեղյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Ատրճանակն առգրավվել էր: Նա կալանավորված է:
Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ» և 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:
Նախորդող հրապարակումներ՝
Հայկ Կյուրեղյան. «Այս մարմինն արդարություն իրականացնող մարմին չէ, դրա համար չեմ հարգում»
Հայկ Կյուրեղյանի գործով դատավարությունը սկսվում է
Հայկ Կյուրեղյանի փաստաբանը դատարանի որոշում դրական է գնահատում
Հայկ Կյուրեղյանը հաղորդել է, որ ոստիկանությունում իրեն ծեծել են. Հարուցվել է քրգործ
Դատարանի մոտ կրակոցներ արձակած անձը կալանավորվել է
Հայկ Կյուրեղյանը ոստիկանությունում դաժան ծեծի է ենթարկվել. Ավետիք Իշխանյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան