Վազգեն Խաչիկյան. Որպես ՀՀ օրինակելի քաղաքացի, պատրաստ եմ կրել պատիժը
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի գործով նախագահող դատավորը խորհրդակցական սենյակ է հեռացել. հաջորդ դատական նիստում կհրապարակվի դատավճիռ: Այս մասին գրում է Pastinfo.am կայքը:
Այսօր Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ամբաստանյալները հանդես են եկել վերջին խոսքով:
Մասնավորապես` Վազգեն Խաչիկյանն ընդգծել է, որ 2005-2006թ., երբ ինքը զբաղեցրել է Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնը, կենսաթոշակները 3 անգամ աճել են: Խաչիկյանի խոսքով` իրեն մեղադրանք առաջադրվելու ժամանակ նա բացակայել է հանրապետությունից, հնարավորություն է ունեցել խուսափել նախաքննությունից, այլ անունով անձնագրի ձեռք բերել, այլ երկրներում բնակվելու հնարավորություն է ունեցել, սակայն կամովին վերադարձել է:
Խաչիկյանը հայտարարել է, որ անկախ նրանից, թե ինչ դատավճիռ կկայացվի, այն կայացվելու է հանուն Հայաստանի Հանրապետության, և ինքը, որպես ՀՀ օրինակելի քաղաքացի, պատրաստ է կրել այն:
Այդուհանդերձ Խաչիկյանը դատարանին խնդրել է օբյեկտիվ և արդարացի դատավճիռ կայացնել:
Մյուս ամբաստանյալներն էլ հիմնականում դատարանին խնդրել են մեղմ պատիժ նշանակել:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Հիշեցնենք, որ Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայությունում հայտնաբերված չարաշահումների առթիվ դեռ 2011թ. մայիսի 16-ին Գլխավոր դատախազությունում քրեական գործ է հարուցվել, իսկ մայիսի 20-ին գործը փոխանցվել է ոստիկանություն: Քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 53 հոգի և նրանցից 13-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը:
Նախորդող հրապարակումներ՝
Մեղադրողը Վազգեն Խաչիկյանի համար միջնորդեց ազատազրկում՝ 13 տարի ժամկետով
Խաչիկյանի գործ. «Հույս ունենք դատախազները կհրաժարվեն մեղադրանքից»
Խաչիկյանը պնդում է, որ մեղավոր չէ
Խաչիկյանի գործ. Դատարանը չընդունեց աննախադեպ գրավը
Խաչիկյանն իր ծննդյան օրն անցկացնում է դատարանում
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում