Ազատամարտիկներին ծեծի ենթարկելու դեպքերի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է կատարվում
Ոստիկանության Մալաթիայի բաժնում հետաքննություն է սկսվել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին, «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին, ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքերի առթիվ: Այս մասին Panorama.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Սուրեն Սարգսյանն ինքն է հաղորդում է ներկայացրել ոստիկանություն, իսկ Մանվել Եղիազարյանին և Ռազմիկ Պետրոսյանին ծեծի ենթարկելու դեպքերի առթիվ հետաքննությունը սկսվել է մամուլի հրապարակումների հիման վրա:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ի համարում «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ ինչ-որ անձինք ծեծի են ենթարկել «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանին և «Ապարան» ջոկատի հրամանատար Ռազմիկ Պետրոսյանին: Ըստ տարածված լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել օբյեկտներից մեկի կայանատեղում, երբ ազատամարտիկները միասին հաց կիսելուց հետո գնացել են իրենց ավտոմեքենաների մոտ: Նրանք հրաժեշտից առաջ կանգնած զրուցելիս են եղել, անհայտ անձինք, մոտ տասը հոգի, հարձակվել են Եղիազարյանի և Պետրոսյանի վրա ու «անզգուշ քաշքշել» նրանց:
Երեկ էլ տեղեկատվություն տարածվեց, որ առավոտյան ծեծի են ենթարկել ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին: Նրան տեղափոխել են «Էրեբունի« ԲԿ:
Նախորդող հրապարակումներ՝
«Ժառանգության» հայտարարությունը՝ ազատամարտիկներին բռնության ենթարկելու վերաբերյալ
Պաշտպանության նախարարն ու ոստիկանապետը՝ ազատամարտիկներին ծեծելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները