Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վերաքննիչ դատական նիստը՝ դեկտեմբերի 27-ին
Շանթ Հարությունյանի և ընկերների գործով վերաքննիչ դատական առաջին նիստը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին։ Նախագահող դատավորը Արշակ Խաչատրյանն է։ Այս մասին տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգից:
Ամբաստանյալների պաշտպանները պահանջելու են արդարացում, քանի որ նրանց արարքում բացակայում է խուլիգանության հանցակամզը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Շահեն Հարությունյանը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ պատիժը պայմանական չկիրառելու պայմանով, Արթուր Մարգարյանը՝ 6 տարվա ազատազրկման, Ալեք Պողոսյանը՝ 4, Արմեն Հովհաննիսյանը՝ 2, Ավետիս Ավետիսյանը՝ 5, Հայկ Հարությունյանը՝ 4 տարի 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանը՝ 5, Միսակ Առաքելյանը՝ նվազագույն աշխատավարձի 50 –ապատիկի չափով տուգանք, Մկրտիչ Հովհաննիսյանը՝ 4 տարի, Սևակ Մնացականյանը՝ 1 տարի 6 ամիս, Տիգրան Պետրոսյանը՝ 1, Վահե Մկրտչյանը՝ 7, Վարդան Վարդանյանը՝ 5: Պատժի սկիզբը համարվում է 2013 թ. նոյեմբերի 5-ը:
Նախորդող հրապարակումներ՝
Շանթ Հարությունյանի փաստաբանը վերաքննիչ բողոք է ներկայացրել
Շանթ Հարությունյանը դապարտվեց 6 տարվա ազատազրկման, որդին՝ 4 տարվա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին