Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալը բռնվել է
Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մոտակայքում հայ-թուրքականը սահմանը հատելիս ռուս սահմանապահները բռնել են հունվարի 12-ին Գյումուրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովին: Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երազգավորսի գյուղապետ Արտաշես Մխիթարյանը:
«Մեկ ժամ առաջ սահմանապահները բռնել են: Այժմ մեր ուղեկալում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12.30-ին շտապ բուժօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը կան հրազենային վնասվածքից մահացածներ: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված տան բնակիչներ՝ 1961 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանին, 1959 թ. ծնված Հասմիկ Ավետիսյանին, 1979 թ. ծնված Աիդա Ավետիսյանին, 1981 թ. ծնված Արմեն Ավետիսյանին, 1990 թ. ծնված Արաքսյա Պողոսյանին, Հասմիկ Ավետիսյանին `ըստ որոշ տվյալների՝ երկու տարեկան: 2014 թ. ծնված Սերյոժա Ավետիսյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Իրականացվում են անհետաձգելի օպերատիվ-հետախուզական փնտրողական համալիր միջոցառումներ: Ըստ նախնական տվյալների՝ հանցագործությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել:
Նախորդող հրապարակումներ՝
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում