Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով կասկածյալը հարցաքննվել է
Գյումրիում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը ցուցմունք է տվել դեպքերի զարգացման վերաբերյալ: Panorama.am-ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը:
Նա ասաց, որ Գյումրիում է գտնվում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Վահագն Հարությունյանը։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Վալերի Պերմյակովը խոստովանել է իր կատարած արարքը, Ս. Տռուզյանն ասաց. «Ես այդպիսի բան չեմ ասում»:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Գյումրի քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 188 տանը ընտանիքի վեց անդամին գտնել են սպանված, իսկ 6 ամսական երեխան տարբեր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հիմնական կասկածյալն է Գյումրիում տեղակայված ռուսաստանյան զորքերի թիվ 102 հենակետի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը: Նրա նկատմամբ հետախուզում էր հայտարարվել: Այս գիշեր Շիրակի մարզի Երազգավորս գյուղի մոտակայքում հայ-թուրքականը սահմանը հատելիս ռուս սահմանապահներն բռնել են նրան:
Նախորդող հրապարակումներ՝
Գյումրիում տեղի ունեցած դաժան սպանության գործով հիմնական կասկածյալը բռնվել է
Հարցաքննվել են Պերմյակովի զինակիցները, տուժածների հարազատները. ՀՀ քննչական կոմիտե
Գյումրիի միջադեպի առիթով ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Փոխոստիկանապետ. Զինվորականը առողջական խնդիրներ չի ունեցել, գտնվել է նորմալ, ադեկվատ վիճակում (տեսանյութ)
Նախագահը Գյումրիում տեղի ունեցած հանցագործության կապակցությամբ խորհրդակցություն է անցկացրել
Ոստիկանություն. Ըստ նախնական տվյալների՝ Գյումրիում սպանությունը կատարել է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը
ՀՀ ոստիկանապետի հրամանով Գյումրիում կատարված սպանության դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ
Գյումրիում սպանված ընտանիքի երեխային վիրահատել են, վիճակը ծանր է. հիվանդանոցի տնօրեն
Գյումրիի սպանություն. Դեպքի վայրում հայտնաբերվել են ռուս զինծառայողի զինվորական կոշիկներ
Դաժան սպանություն Գյումրիում
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան