Բողոքի ակցիաները որևէ կերպ չեն կարող անդրադառնալ քրեական գործի քննության ընթացքի վրա. Գլխավոր դատախազ
«Բազմամարդ կամ ոչ բազմամարդ բողոքի ակցիա իրականացնելը քաղաքացիների իրավունքն է, բայց ես չեմ կարծում, որ այդ փաստը որևէ կերպ կարող է անդրադառնալ կամ անդրադարձել է քրեական գործի քննության վրա: Դա երբեք օգուտ չի տալու: Մենք իրականացրել և իրականացնում ենք մեր գործառույթներն՝ անկախ հանրահավաքների անցկացման փաստից, անկախ որևէ պահանջից: Հարցը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրի դրույթներով»,-Գյումրիում կայացած ասուլիսի ընթացում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Լրագրողի դիտարկմանը, թե ՌԴ օրենսդրությունն ավելի խիստ պատիժ է ենթադրում նման հանցանք գործած անձի համար, Կոստանյանը պատասխանեց. «Ռուսաստանի դաշնության օրենսդրությամբ նախատեսվում է նաև գնդակահարություն՝ որպես պատիժ, բայց նկատի ունենալով, որ մենք բոլորս՝ այդ թվում, Ռուսաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ պետություն ենք, մենք վավերացրել ենք և Ռուսաստանի կողմից վավերացվել է 6-րդ արձանագրությունը, սա հընթացս չենք կարող քննարկել, բայց հետագայում կքննարկենք ռուս իրավապահ մարմինների հետ»:
Գլխավոր դատախազի խոսքով, հետագայում կքննարկվի՝ գործը մեկ վարույթում, թե երկու երկրների իրավապահներ մարմինների կողմից քննելու հարցը: Նա նաև նշեց, որ արտահանձման հարց չի քննարկվում:
Նախորդող նորություններ`
Կոստանյան. Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը քննչական գործողություններ է կատարելու Պերմյակովի հետ
Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը գտնվում են ՀՀ իրավապահների իրավազորության ներքո. ՀՀ Գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացարձակ կիրառելիություն չի կարող լինել. Գլխավոր դատախազ
«Պերմյակովի գործած հանցանքների շղթան սկսվել է ՌԴ և ավարտվել է ՀՀ օրենսդրության իրավազորության ներքո գտնվող հանցագործությամբ»
Ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Գլխավոր դատախազ