Կոստանյան. Այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը քննչական գործողություններ է կատարելու Պերմյակովի հետ
Գյումրիում ռուս զինծառայողի կողմից ընտանիքի 6 անդամների սպանության գործի նախաքննության և դատաքննության ընթացքում մեղադրյալ Վալերի Պերմյակովը գտնվելու է Հայաստանի Հանրապետության տարածքում:
«Այդ անձը քրեական պատասխանատվության և պատժի է ենթարկվելու Հայաստանի Հանրապետության տարածքում: Հանգամանքը` կգտնվի Ռուսական ռազմաբազայի տարածքում, թե այլ տարածքում, դա չի կարևորը: Կարևորը Հայաստանի Հանրապետության տարածքում արդարադատության առջև կանգնելու փաստն է: Մենք հարուցել ենք քրեական գործ և իրականացնում ենք քրեական հետապնդում տվյալ անձի նկատմամբ»,-Գյումրիում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
Գլխավոր դատախազը տեղեկացրեց, որ այսօր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալը գնալու է 102-րդ բազայի տարածք՝ քննչական գործողություններ կատարելու համար՝ Վալերի Պերմյակովի հետ, ով մեր կողմից կազմված քրեական գործով ներգրավված է որպես մեղադրյալ:
Նախորդող նորություններ`
Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը գտնվում են ՀՀ իրավապահների իրավազորության ներքո. ՀՀ Գլխավոր դատախազ
Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացարձակ կիրառելիություն չի կարող լինել. Գլխավոր դատախազ
«Պերմյակովի գործած հանցանքների շղթան սկսվել է ՌԴ և ավարտվել է ՀՀ օրենսդրության իրավազորության ներքո գտնվող
հանցագործությամբ»
Ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Գլխավոր դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան