Գյումրեցիներ կրկին հավաքվել են. ՀՀ Գլխավոր դատախազը զրուցեց նրանց հետ
Գյումրեցիները այսօր մինչև ժամը 17:00-ին ժամանակ էին տվել ՀՀ իշխանություններին՝ կատարել իրենց պահանջը. Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող և կալանավորված Վալերի Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, նրան պատասխանատվության ենթարկել ՀՀ օրենքների շրջանակում: Գյումրեցիներն արդեն հավաքվել են Շիրակի դատախազության դիմաց:
«Մեր պահանջն է՝ իրավազորությունն անցի Հայաստանի պատկան մարմիններին: Տվյալ անձը պետք է հանձնվի հայ իրավապահներին, դատվի Հայաստանի դատարանում: Դա է մեր պահանջը: Վերջ»,- ասաց գյումերցիներից մեկը:
Հավաքված գյումրեցիներին մոտեցավ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա առաջարկեց 20-30 հոգի բարձրանալ Շիրակի դատախազության դահլիճ ու ինքը մանրամասն կնեկրակայնցի ինչ է կատարվել, կպատասխանի բոլոր հարցերին:
Հավաքվածներից մեկը հարցով դիմեց գլխավոր դատախազին՝ «այդ հանցագործը Հայաստանի իրավազորության տիրույթու՞մ է գտնվում»:
«Հայաստանի Քննչական կոմիտեի քննիչը գտնվում են ռազմական բազայում, քրեադատավարական ընթացակարգով սահմանված գործառույթներ են իրականացնում: Այդ հանգամանքը ենթադրում է իրավազորություն: Հաստատում եմ, ժողովուրդ, որ այդ հանցագործը, այդ ոճրագործը Հայաստանի Հանրապետությունում է դատվելու, քրեադատավարական ամբողջ ընթացքն իրականացվելու է Հայաստանի տարածքում: Պատժի է կրելու և քրեական պատասխանատվության է ենթարկվելու Հայաստանի Հանրապետությունում: Բոլորդ դատական նիստերին կարող եք մասնակցել, լսել»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան