Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը գտնվում են ՀՀ իրավապահների իրավազորության ներքո. ՀՀ Գլխավոր դատախազ
Վալերի Պերմյակովին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը կայացվել է 6 անձի սպանության և մեկ անձի՝ մանկահասակ երեխայի, սպանության փորձի համար: Այս երկու հոդվածներով որպես մեղադրյալ ներգրավելու որոշում է կայացվել: Այս մասին Գյումրիում կայացած ասուլիսում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:
«Դեպքի վայրից առգրավված բոլոր նյութերը՝ գնդակներ, պարկուճներ, կոշիկներ, գտնվում են Հայաստանի Հանրապետության իրավապահների իրավազորության ներքո: Այսօր արդեն հարցաքննություն կանցկացվի ու մեղադրանք կառաջադրվի»,-նշեց Գլխավոր դատախազը:
Ինչ վերաբերվում է հանցագործին անմեղսունակ ճանաչելու մասին վարկածին, Կոստանյանը նշեց, որ նման դատողությունները ենթադրում են բազմաթիվ, բազմատեսակ փորձաքննությունների նշանակում և անցկացում:
«Փորձաքննությունները նշանակվելու են Հայաստանի Հանրապետության կողմից, Հայաստանի Հանրապետության քրեական գործով՝ ՀՀ Քննչական կոմիտեի քննիչի կողմից: Փորձաքննությունը կիրականացվի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ Հայաստանի փորձագիտական կենտրոններում: Մենք հնարավորություն կունենաք դա էլ գնահատելու»,-նշեց Գ.Կոստանյանը:
Նախորդող նորություններ`
Հայաստանի Հանրապետության օրենսդրության բացարձակ կիրառելիություն չի կարող լինել. Գլխավոր դատախազ
«Պերմյակովի գործած հանցանքների շղթան սկսվել է ՌԴ և ավարտվել է ՀՀ օրենսդրության իրավազորության ներքո գտնվող հանցագործությամբ»
Ձեռնարկում ենք բոլոր միջոցները, որպեսզի հանցագործը պատժվի օրենքի ողջ խստությամբ. Գլխավոր դատախազ
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան