Վ. Պետրոսյանի ֆրանսիացի պաշտպան. Մեկամյա ձևական դատաքննությունը հանգեցրեց իմաստազուրկ մեղադրական ճառի
«Վարդան Պետրոսյանի գործով ձգվող մեկ տարվա դատավարությունը ձևական էր, որովհետև հնչած մեղադրական ճառը մեկ տարի առաջ ներկայացված մեղադրական ակտի պատճեն է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց դերասան Վարդան Պետրոսյանի ֆրանսիացի դատապաշտպան Մարի Դոզեն:
Ըստ նրա, տպավորությունն այնպիսին է, որ դատավարության ընթացքում քննվել են հարցեր, որոնք որևէ բանի չեն ծառայել, պարզապես տպավորություն են ստեղծել, որ դատաքննություն է տեղի ունենում, մեղադրական, պաշտպանական կողմի վկաներ են հանդես գալիս, սակայն մարդուն արդարացնող որևէ փաստարկ հաշվի չի առնվել:
Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատախազը միջնորդել է Վարդան Պետրոսյանին մեղավոր ճանաչել և նրան դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, 3 տարով զրկելով տրանսպորտային միջոցը վարելու իրավունքից, բռնագանձել շուրջ 500 հազար ՀՀ դրամ:
«Մեղադրական ճառում որևէ տող, նույնիսկ ստորակետ չտեսա, որով հիմնավորվում է, թե ինչու է այդ պատժաչափը պահանջվել»,- ասաց ֆրանսիացի դատապաշտպանը:
Նշենք, որ վաղը կայանալու է դատական հերթական նիստը, որի ընթացքում ճառերով հանդես են գալու պաշտպանական կողմը, Վարդան Պետրոսյանը:
«Վաղը կխոսեմ մեկամյա դատարկ քննարկումների մասին, որոնք հանգեցրեցին ուղղակի իմաստազուրկ, դատարակ մեղադրական ճառի: Կարծում եմ, որ Վարդան Պետրոսյանը, ինչպես Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, ով կանգնում է դատարանի առջև, պետք է հասկանա, թե ինչու կոնկրետ այդպիսի պատժաչափ են պահաջում իր նկատմամբ»,- ասաց Մարի Դոզեն:
Ֆրանսիացի փաստաբանի խոսքով, Ֆրանսիայում, ինպես նաև ցանկացած իրավական երկրում, անզգույշ կատարված իրավախախտումների համար ազատազրկում չի նախատեսվում, որովհետև անձը մտադրություն չի ունեցել առաջ բերել այն հետևանքները, որոնց հանգեցրել է իրավախախտումը:
«Չի կարելի օգտվել բանտից, ազատազրկումից՝ փորձելու համար հատուցել, վերականգնել վնաս, որը պատճառվել է: Քրեական իրավունքը դրա համար չի ստեղծվել: Ազատազրկմամբ հասարակությանը պաշտպանում են վտանգավոր տարրերից»,- նշեց նա:
Նախորդող հրապարակումներ՝
Վարդան Պետրոսյանի պաշտպանը դիմել է ՄԻԵԴ
Դատախազը միջնորդեց դերասան Վարդան Պետրոսյանին դատապարտել 6 տարի 6 ամիս ժամկետով. iravaban.net
«Կանխատեսում էի՝ բուժման ծախսերն առանց սակարկելու կընդունեն». Վարդան Պետրոսյանի գործ
Տուժող կողմը միջնորդեց Վարդան Պետրոսյանից բռնագանձել շուրջ 13 միլիոն դրամ
Տուժող կողմի փաստաբան. Մենք ցանկություն չունենք, որ դատաքննությունը մեկ օր ավել տևի
«Վարդան Պետրոսյանի գործով այնպիսի երևույթներ եղան, որ ոչ մի մնացած գործերով չէին եղել». Փաստաբան
Վարդան Պետրոսյանի գործով դատաքննությունն ավարտվեց
Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը մերժվեց
Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Վարդան Պետրոսյանը՝ տուժողներին. Ես դուրս կգամ ու բոլոր հարցերին կպատասխանեմ
Վարդան Պետրոսյանի գործ. Փաստաբանը ներկայացնում է նոր լուսանկարներ
Բժիշկ. Վարդան Պետրոսյանի մոտ խմածության ցուցանիշը եղել է զրո
Վկաները պնդեցին, որ Վարդան Պետրոսյանի վրայից ալկոհոլի հոտ չեն զգացել
Վարդան Պետրոսյանի գործով տուժող կողմին զգուշացում կտրվի` պաշտպանին սպառնալու համար